Logo

«Ուիմբլդոն». Խաչանովը համառ պայքարում հաղթեց ու երրորդ փուլում է

20:26 / 02.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։

Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում համառ պայքարում 1-6, 7-6 (9-7), 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթեց Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևեց 3 ժամ 43 րոպե։

Այժմ հեռուստաալիքով կշարունակվի Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երկրորդ ռակետ) - Օլիվեր Թարվեթ (Մեծ Բրիտանիա, 733-րդ ռակետ) մրցախաղը, որը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով։

Ժամը 20:35-ից «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում կլինի կանանց մենախաղի Նաոմի Օսակա (Ճապոնիա, 53-րդ ռակետ) - Կատերժինա Սինյակովա (Չեխիա, 81-րդ ռակետ) հանդիպումը։

«Ֆասթ Սպորտ 1»-ով էլ կարող եք դիտել Քեթի Բուլտեր (Մեծ Բրիտանիա, 43-րդ ռակետ) - Սոլանա Սիեռա (Արգենտինա, 101-րդ ռակետ) մրցախաղը։

Կարդացեք նաև`

«Ուիմբլդոնի» խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid

fastnews-ads-banner