Logo

«Ուիմբլդոն». Խաչանովն ու Ալկարասը շարունակում են պայքարը

22:52 / 04.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:

Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթեց պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաչանովն աշխարհի 37-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 3 ժամ 48 րոպեում:

Այս մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:

Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայհժակին:

Գործող չեմպիոն Կառլոս Ալկարասը ևս շարունակում է պայքարը: Իսպանացին երրորդ շրջանում հանդիպեց աշխարհի 125-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆին և հաղթեց 6-1, 3-6, 6-3, 6-4 հաշվով: Աշխարհի երկրորդ ռակետը գերմանացուն հաղթեց 2 ժամ 25 րոպեում:

Այս մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովը:

fastnews-ads-banner