Logo

Սպերցյանի գոլն ու ասիստները նպաստեցին «Կրասնոդարի» հաղթանակին

17:51 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հերթական գոլն ու ասիստներն օգնեցին Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթել «Կռիլյա Սովետովին»:

Սամարայում կայացած խաղում «Կրասնոդարի» 25-ամյա ավագ Սպերցյանը 13-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրել է 2-0: Սպերցյանը գոլ է խփել երրորդ խաղն անընդմեջ:

3-րդ, 78-րդ և 90-րդ րոպեներին էլ հայ ֆուտբոլիստի ասիստներից հետո գոլ են խփել ֆրանսիացի Գայտան Պերինը, անգոլացի Ժուան Բաշին և ռուս Նիկիտա Կրիվցովը:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն 8 խաղում ունի 5 գոլ և 7 ասիստ:

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 15 միավորով առաջին տեղում է, «Կռիլյա Սովետովը»` 8 միավորով 8-րդը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Կրասնոդար»` 0-6

Գայտան Պերին, 3, Էդուարդ Սպերցյան, 13 (11մ), Ջոն Կորդոբա, 42, 86, Ժուան Բաշի, 78, Նիկիտա Կրիվցով, 90

fastnews-ads-banner