Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» Ա Սերիայի առաջին տուրի վերջին խաղում տանը 5-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»:
Թուրինյան թիմի դեմ խաղում «Ինտերի» կազմում:
մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: 36-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց 79-րդ րոպեին:
Քրիստիան Կիվուի գլխավորությամբ Ա Սերիայում նորամուտի խաղում դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկական գոլ խփեցին Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը և Անժ-Յոան Բոնին, որը ևս նորամուտը նշեց Իտալիայի ուժեղագույն լիգայում:
Իտալիայի Ա Սերիա, առաջին տուր
«Ինտեր» - «Տորինո»` 5-0
Ալեսանդրո Բաստոնի, 18, Մարկուս Թյուրամ, 36, 62, Լաուտարո Մարտինես, 52, Անժ-Յոան Բոնի, 72
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):