Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։
«Արքայական ակումբից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վինիսիուսը։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է ու 19-րդն է։
Հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով։
Իսպանիայի Լա լիգա, երկրորդ տուր
«Ռեալ Օվիեդո» - «Ռեալ Մադրիդ»` 0-3
Կիլիան Մբապե, 37, 83, Վինիսիուս, 90+3
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):