«Նա եկել է Պորտուգալիայից, ու նա ուժեղ է նույնիսկ Ֆիգուից, չգիտե՞ք․․․»
🎶 Ohhh, he wears the number 2⃣0⃣, he will take us to victory... 🎶@DiogoJota18 ❤️ pic.twitter.com/o99SkQQFMl
— Liverpool FC (@LFC) January 21, 2022
Մերսիսայդյան տաք սիրուն արժանանալու համար պետք է լինել յուրահատուկ ու տարբերվող, պետք է լինել նվիրված և ունենալ հաղթողի բնավորություն։
Դիոգու Ժոտան շատ կարճ ժամանակահատվածում գրավեց «Լիվերպուլի» երկրպագուների սրտերը, նա դարձավ նրանցից մեկը՝ արժանանալով «Կարմիր» լինելու մեծ պատվին։
Պորտուգալացին Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբի կազմը համալրեց 2020 թվականին։ Սկզբում Ժոտային հավատացողները քիչ էին, բայց նրան վստահում էր «Լիվերպուլի» ժամանակակից պատմության մեջ ամենաազդեցիկ մարդը՝ Յուրգեն Կլոպը։ Տրանսֆերից շատ չանցած՝ երկրպագուները սիրահարվեցին Ժոտայի խաղին, իսկ Կլոպն ասաց, որ Դիոգուն նույնիսկ գերազանցեց իր սպասելիքներն ու ապացուցեց, որ մեծ որակներ ունեցող ֆուտբոլիստ է։ Պորտուգալացին հենց առաջին մրցաշրջանում կրկնեց լեգենդար Ռոբի Ֆաուլերի ռեկորդը՝ անգլիացուց հետո դառնալով առաջինը, որ մեկնարկային 10 խաղում խփեց առնվազն 7 գոլ։
Կարդացեք նաև՝
- Յուրգեն Կլոպի հրաժեշտի նամակը Դիոգու Ժոտային
- Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել Ժոտայի մահվան կապակցությամբ
- Marca-ն մանրամասներ է հաղորդել Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան դեպքից
- «Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ
Բազմաֆունկցիոնալ ու խարիզմատիկ Ժոտայի բարձր ֆուտբոլային հատկանիշները երևում էին դեռ «Վուլվզում» հանդես գալու առաջին մրցաշրջանում։ Նա այնտեղ «հարյուրավոր» պորտուգալացիներից չէր. նա այն պորտուգալացին էր, որն ամենամեծ օգուտը տվեց թիմին: 2017/18 մրցաշրջանում Դիոգու Ժոտան խփեց 17 գոլ և օգնեց «Գայլերին» վերադառնալ Անգլիայի վերնախավային առաջնություն։
“He left this club as a star, and he will always be a star in our eyes.”
— Wolves (@Wolves) July 3, 2025
Ամուր բնավորության ու աշխատասիրության շնորհիվ Դիոգու Ժոտան շատ արագ հարմարվեց «Լիվերպուլում» և դարձավ այն խաղացողներից, որոնցից սպասելիքներն ամենամեծն են լինում:
Ժոտան իր կյանքի վերջին գոլը խփեց այն թիմում, որին սիրում էր բոլորից շատ, ու այն թիմի դեմ խաղում, որին «Լիվերպուլը» սիրում է հաղթել ավելի շատ, քան որևէ այլ մրցակցի։ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 30-րդ տուրում վերջին անգամ «Էնֆիլդն» աղմկեց Ժոտայի գոլից հետո․․․
Diogo's derby day winner 😍 pic.twitter.com/cfxYkTOTAq
— Liverpool FC (@LFC) April 2, 2025
Հարձակվողը նաև կարևոր դեր ուներ Պորտուգալիայի հավաքականում։ Ժոտան «Եվրոպական բրազիլացիների» հետ 2 անգամ դարձավ Ազգերի լիգայի հաղթող, մասնակցեց 49 խաղի և խփեց 14 գոլ։
Չնայած նա կարիերայում չհասավ «մեծ թվերի», չխփեց անհավատալի քանակությամբ գոլեր, չկատարեց «բազմահազար» ասիստներ, բայց ցույց տվեց աշխարհին, թե ինչպես պետք է խաղալ իսկական ֆուտբոլ՝ սրտով, նվիրվածությամբ և անդադար պայքարով։