Logo

«Բարսայի» տպավորիչ քամբեքը Վալենսիայում

01:36 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Լևանտեին»:

Առաջին խաղակեսից հետո Լա լիգա վերադարձած վալենսիական թիմը հաղթում էր 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նախ` 49-րդ րոպեին Պեդրին հեռվից հարվածով տպավորիչ գոլ խփեց, երեք րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Ֆերան Տոռեսը հաշիվը հավասարեցրեց, իսկ 90+1-ին Լամին Յամալի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Ունայ Էլգեզաբալը:

Իսպանիայի չեմպիոնը 6 միավորով առաջին տեղում է, «Լևանտեն» միավոր չունի:

Իսպանիայի Լա լիգա, երկրորդ տուր

«Լևանտե» - «Բարսելոնա»` 2-3

Իվան Ռոմերո, 15, Խոսե Լուիս Մորալես, 45+7 (11մ) - Պեդրի, 49, Ֆերան Տոռես, 52, Ունայ Էլգեզաբալ, 90+1 (ինքնագոլ)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner