Logo

ԱԱԱ. «Ֆլումինենսեն» հաղթեց «Ալ Հիլալին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:08 / 05.07.2025Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց բրազիլական «Ֆլումինենսեն»:

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»:

Գոլ խփեցին միայն բրազիլացի ֆուտբոլիստներ. «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացեց Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիադի ակումբից պատասխանեց Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-րդ րոպեին խփած գոլով բրազիլական ակումբին հաղթանակ պարգևեց Էրկուլեսը, որը «Ինտերի» դեմ մրցավեճում ևս աչքի էր ընկել դարպասի գրավմամբ:

«Ֆլումինենսեն» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բրազիլական «Պալմեյրասի» ու Լոնդոնի «Չելսիի» դիմակայության հաղթողի հետ: «Պալմեյրաս» - «Չելսի» խաղը Երևանի ժամանակով 05:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Աշխարհի ակումբային առաջնություն, քառորդ եզրափակիչ

«Ֆլումինենսե» (Բրազիլիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 2-1

Մաթեուս Մարտինելի, 40, Էրկուլես, 70 - Մարկոս Լեոնարդո, 51

fastnews-ads-banner