Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Գերմանիան ու Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեցին, Բելգիան ոչ-ոքի գրանցեց

00:41 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում հերթական խաղերը կայացան:

A խմբում Գերմանիայի հավաքականը տանը 4-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: Դուբլ գրանցեց Յոզուա Կիմիխը, մեկական գոլ էլ խփեցին Դավիդ Ռաումն ու Սերժ Գնաբրին:

Խմբի մյուս խաղում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը տանը 2-0 հաշվով հաղթեց Սլովակիայի ազգային թիմին:

Գերմանիան, Հյուսիսային Իռլանդիան և Սլովակիան 6-ական միավոր ունեն:

J խմբում Բելգիան տանը 0-0 հաշվով ավարտեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը: Ավելի վաղ Ղազախստանը տանը 4-0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին:

Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով առաջատարն է, Բելգիան` 11 միավորով երկրորդը:

D խմբում Ֆրանսիայի ազգային հավաքականը տանը 3-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին: Աշխարհի փոխչեմպիոններից գոլ խփեցին թիմի ավագ Կիլիան Մբապեն, Ադրիեն Ռաբիոն և 6 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադարձած Ֆլորիան Տովենը:

Ֆրանսիայի հավաքականը 9 միավորով խմբի առաջատարն է:

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

A խումբ

Գերմանիա - Լյուքսեմբուրգ` 4-0

Դավիդ Ռաում, 12, Յոզուա Կիմիխ, 21 (11մ), 50, Սերժ Գնաբրի, 48

Հյուսիսային Իռլանդիա - Սլովակիա` 2-0

B խումբ

Կոսովո - Սլովենիա` 0-0

Շվեդիա - Շվեյցարիա` 0-2

D խումբ

Ֆրանսիա - Ադրբեջան` 3-0

Կիլիան Մբապե, 45+2, Ադրիեն Ռաբիո, 69, Ֆլորիան Տովեն, 84

Իսլանդիա - Ուկրաինա` 3-5

J խումբ

Բելգիա - Հյուսիսային Մակեդոնիա` 0-0

Ղազախստան - Լիխտենշտայն` 4-0

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner