Logo

ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

23:07 / 05.12.2025Ֆուտբոլ
null

Վաշինգտոնի՝ Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը: 

A խումբ

Մեքսիկա

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հարավային Կորեա

Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա

B խումբ

Կանադա

Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Բոսնիա և Հերցեգովինա/Ուելս

Կատար

Շվեյցարիա

C խումբ

Բրազիլիա

Մարոկկո

Հաիթի

Շոտլանդիա

D խումբ

ԱՄՆ

Պարագվայ

Ավստրալիա

Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո

E խումբ

Գերմանիա

Կյուրասաո

Կոտդիվուար

Էկվադոր

F խումբ

Նիդերլանդներ

Ճապոնիա

Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա

Թունիս

G խումբ

Բելգիա

Եգիպտոս

Իրան

Նոր ԶԵլանդիա

H խումբ

Իսպանիա

Կաբո Վերդե

Սաուդյան Արաբիա

Ուրուգվայ

I խումբ

Ֆրանսիա

Սենեգալ

Իրաք/Բոլիվիա/Սուրինամ

Նորվեգիա

J խումբ

Արգենտինա

Ալժիր

Ավստրիա

Հորդանան

K խումբ

Պորտուգալիա

Կոնգո ԴՀ/Նոր Կալեդոնիա/Ճամայկա

Ուզբեկստան

Կոլումբիա

L խումբ

Անգլիա

Խորվաթիա

Գանա

Պանամա

Բացման խաղում կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Սա ԱԱ-2010-ի բացման խաղի կրկնությունն է, այն ժամանակ Մունդիալն անցկացվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Վիճակահանության միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

fastnews-ads-banner