Logo

16-ամյա ֆուտբոլիստի` 90+10-ին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»

01:03 / 26.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի վերջին խաղում մրցեցին «Նյուքասլն» ու գործող չեմպիոն «Լիվերպուլը»: Առնե Սլոթի թիմը դրամատիկ պայքարում հաղթեց 3-2 հաշվով:

35-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Ռայան Գրավենբերխը, 45+3-ին Վիրջիլ վան Դեյկի դեմ պայքարում տանտերերից բաց ոտքով սահանկման համար կարմիր քարտ ստացավ Էնթոնի Գորդոնը, երկրորդ խաղակեսի մեկնարկային վայրկյաններին Ուգո Էկիտիկեն կրկնապատկեց Սլոթի թիմի առավելությունը: Այնուամենայնիվ, Էդի Հաուի գլխավորած թիմը 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփեց և դրամատիկ վերջաբան ապահովեց: Նախ` 57-րդ րոպեին Բրունո Գիմարայնսը կրճատեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Ուիլյամ Օսուլան լուսատախտակին գրեց 2-2 հաշիվը:

Այնուամենայնիվ, ավելացված ժամանակի 10-րդ րոպեին «Լիվերպուլին» հաղթանակ պարգևեց անգլիացի 16-ամյա հարձակվող Ռիո Նգումոայի գոլը:

«Լիվերպուլը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Արսենալին» և «Տոտենհեմին», «Նյուքասլը» մեկ միավորով 15-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր

«Նյուքասլ» - «Լիվերպուլ»` 2-3

Բրունո Գիմարայնս, 57, Ուիլյամ Օսուլա, 88 - Ռայան Գրավենբերխ, 35, Ուգո Էկիտիկե, 46, Ռիո Նգումոա, 90+10

Հեռացում` Էնթոնի Գորդոն, 45+3 («Նյուքասլ»)

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner