Logo

«Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 12.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
cover - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

«Կենտրոնից Hayfilm 13 րոպե է» սա վերջին ամենակարևոր ծանուցումն էր մարտի 9-ին կայանալիք էլեկտրոնային երաժշտական ամենասպասված «Պատի հենքը» միջոցառման կազմակերպիչներից։ Ծանուցումը ստանալուց հետո մնում էր հաղթահարել Երևանի կենտրոնից «Հայֆիլմ» տանող ճանապարհը, որն անցնում էր Աշտարակի խճուղիով։

692A3097 copy - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

Անձրևային ու խոնավ եղանակը կրկին հուշում էր, որ այս միջոցառումը նույնպես դեռ երկար ենք հիշելու, ինչպես 2015-ի` ապրիլի 23-ը։

692A3138 copy - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

13 րոպեն բարեհաջող հաղթահարելուց հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի մուտքի մոտ դիմավորում է Դիջեյների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Վարդան Բաբայանը, ձեռքսեղմումից հետո FaceControl-ին յուրաքանչյուրս հանձնում է տոմսը և վերցնում է Ten Walls գրվածքով «wristband»-ն (թևկապը) ու անհամբերությամբ շարժվում առաջ։ Միջանցքի ձախ հատվածում Vivarobet ընկերության տաղավարն էր, իսկ արդեն ներսում VR zone-ն (որն ի դեպ առաջին անգամ էր կիրառվում հայկական միջոցառման ընթացքում)  ու «Ես եմ պատի հենքը» գրառմամբ հսկա վահանակը, որտեղ մինչև միջոցառման սկիզբը լուսանկարում էին հայկական տարբեր լրատվամիջոցներից հրավիրված լուսանկարիչներ։ Կայանալիք միջոցառման մասին Vivaronewsculture-ն արդեն պատմել էր: Սա Երևանում անցկացվող  էլեկտրոնային երաժշտական միջոցառումներից իր տեսակով տարբերվում էր, ընդ որում թե՛ գաղափարական, թե՛ փիլիսոփայական մասով:

692A3024 copy - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

Միջոցառման բարը վստահվել էր Հայկական բարմենների ասոցիացիայի տղաներին, իսկ  իվենթի գլխավոր հովանավորը Ballantine’s-ն էր։ Այդ առումով կազմակերպինչերը ևս ընտրել էին այնպիսի գործընկեր, որի անունը կկապվեր հենց էլեկտրոնային երաժշտության հետ. (ովքեր չգիտեն նշենք, որ Ballantine’s-ը էլեկտրոնային երաժշտության աշխարհահռչակ հեռարձակողներից Boiler room-ի հովանավորն է)։ Մի խոսքով միջոցառման կազմակերպիչները երևանյան ակումբային հասարակության պահանջմունքները բավարարելու և դիջեյների միջազգային օրը հայկական օրացույցում կարմիրով թողնելու համար արել էին հնարավորն ու անհնարինը։ Ընտրելով մշակութային վայր, որի մակերեսը մոտ 1000 քառ. մետր է, 10 մետր բարձրությամբ առաստաղի ու բարձրակարգ տեխնիկայի հետ իվենթի ամենասկզբից արդեն լսվում էր «սաունդը թույն ա» արտահայտությունը։ Իսկապես, Դիջեյների հայկական ասոցիացիան և Kitchen recordings հայկական լեյբլի տղաները ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ամեն ինչ իսկապես «թույն» լիներ։

692A3121 copy - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

22:00-ին մոտ դիջեյի վահանակի առաջ DJ` Dale-ն էր, նույն ինքը` Վարդան Բաբայանը, որը միջոցառման warmup-ը՝ հանդիսատեսին տաքացնելու ծանր ու դժվարին գործը վերցրել էր իր ուսերին։ DJ Dale-ի մեկ ժամանոց սեթին հաջորդեց deep house և progressive house ներկայացնող հայկական Supacooks duo-ն։ Supacooks-ի տպավորիչ սեթն էլ նախապատրաստեց հանդիսատեսին դիմավորելու միջոցառման հեդլայներ Ten Walls-ին:  Ի դեպ միջոցառմանը միացել էին նաև հայկական մի քանի ակումբներ` Nine-ը, The Basement-ը և Before-ը. վերջին երկուսին էլ վստահված էր միջոցառման afterparty-ին։ 2 ակումբները 3:00-ից հետո պատրաստվում էին ներկայանալ իրենց տարբերվող լայնափով։ Սակայն մինչ այդ առջևում միջոցառման ամենասպասված պահերից մեկն էր. ուղիղ 12:08 րոպեին բեմում էր աշխարհահռչակ լիտվացի DJ Ten Walls-ը, որը հանդիսատեսի առաջ հայտնվեց իր «Versus» գրված շապիկով։

692A3076 copy - «Պատի հենքից» կաթում էր «lovéմյուզիք»

Համերգի 12:13-րդ րոպեին արդեն հնչում էր dj-ի՝ 2017 թվականին թողարկված «Queen» ալբոմի «Italo» հայտնի թրեքը։ Այս թրեքը, սակայն, հայ էլեկտրոնային երաժշտության սիրահարների կողմից արժանացավ փոքր ինչ սառը վերաբերմունքի։ Պատճառը հավանաբար այն էր, որ քչերն էին լավ ծանոթ արտիստի դիսկոգրաֆիային կամ գուցե ծանոթ էին, բայց մասամբ, համենայնդեպս միայն մյուզիք պրոդյուսերի երկու ամենապոպուլյար թրեքերի` «Walking with Elephants»-ի և «Requiem»-ի ժամանակ կարելի էր նկատել հանդիսատեսի բուռն զգացումներն ու աչքերից առկայծող կրակը։ Ten Walls-ի որակյալ լայնափը շարունակեց հայ DJ Rache-ն, որի մասին արդեն միջոցառման ավարտից հետո գրում էին, թե մեծ բան բաց թողեցին նրանք, ովքեր Ten Walls-ի ելույթից անմիջապես հետո լքեցին տարածքը։

Ինչևէ, սա Երևանի համար էլեկտրոնային երաժշտության մասշտաբային ու սպասված միջոցառում էր, որն իր լավ սաունդով, փիլիսոփայական գաղափարով, դրայվով և իվենթից մնացած լուսանկարներով դեռ երկար կհիշվի։ Ինչպես ասում են` «թող շարունակելի լինի»….

Լուսանկարները՝ Սահակ Մուրադյանի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ