Logo

Կլոպը չի բացառել մարզչական կարիերան վերսկսելը

18:13 / 14.01.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է իր՝ մարզչական աշխատանքին վերադառնալու հնարավորության մասին:

«Մի բան հաստատ գիտեմ՝ ես «Ռեդ Բուլի» թիմերից որևէ մեկը չեմ մարզելու, ես այստեղ եմ՝ այլ բնույթի աշխատանք կատարելու համար: Հազարավոր խաղերից ու ասուլիսներից հետո ես նոր աշխատանք էի փնտրում: Այստեղ ինձ ամեն բան գոհացնում է: Այդուհանդերձ, չեմ կարող ասել, թե այլևս երբեք չեմ աշխատի որպես մարզիչ»,- ասել է գերմանացին:

Կլոպի վերջին թիմը «Լիվերպուլն» է, որտեղ նա աշխատել է 2015-ից 2024 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ