Logo

5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
jeremy irons - 5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

Ձեզ ենք ներկայացնում Օսկարակիր դերասան Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը:

 

Մահացու կապվածները/Связанные насмерть/Dead Ringers, 1988

ռեժ.՝Դևիդ Քրոնենբերգ

դերերում՝ Ժենեվև Բյուժոլդ, Հայդի ֆոն Պալեսկե ևն 

Երկու մարմին, երկու ուղեղ, սակայն հոգին, հոգին մեկն է…

Երկվորյակ եղբայրներ Էլիոթն ու Բեվը սիրում են կիսել կանանց: Էլիոթը շատ փորձառու է կանանց հարցում. նա ինքնավստահ է և գիտի, թե ինչի կարիքը նրանք ունեն, մինչդեռ Բեվն ամաչկոտ է և ինքնամփոփ, այդ իսկ պատճառով միշտ օգտվում է եղբոր խորհուրդներից և կանանցից: Իրավիճակը, սակայն, փոխվում է, երբ Բեվը սիրահարվում է կինոաստղ Քլերին: Քլերը սկսում է հանդիպել եղբայրների հետ անգամ չկասկածելով, որ նրանք տարբեր մարդիկ են:

Ինչպե՞ս են կիսելու եղբայրները գեղեցկուհուն…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 Vtang/Ущерб/Damage, 1992

ռեժ.՝Լուի Մալ 

դերերում՝Ժուլիետ Բինոշ, Միրանդա Ռիչարդսոն ևն

Ֆիլմը հիմնված է Ջոզեֆին Հարթի 1991 թ. համանուն ստեղծագործության վրա և պատմում է Ֆլեմինգ ընտանիքի կյանքի մի շրջանի մասին: Լև Տոլստոյը ասել է. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Երբ ընտանիք է «ներխուժում» գեղեցկուհի Աննան, ընտանիքի անդամների կյանքը մեկընդմիշտ փոխվում է:
Ընտանիքի հայրը սիրահարվում է որդու նոր ընտրյալին: Աննան և պարոն Ֆլեմինգը տրվում են զգացմունքին. անսանձ կիրք, սեր, ցանկություններ, միասին լինելու անհնարինություն:Հայրերի ու որդիների կոնֆլիկտն այստեղ այլ երանգ է ստանում, իսկ որդու բացահայտումը վնասում է բոլորին:
Ողբերգական ֆիլմ այն մասին, որ կորցնելով ամեն ինչ մարդը ձեռք է բերում ազատություն և ընկնում մոռացության գիրկը:
Միրանդա Ռիչարդսոնը Բրիտանական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ