Logo

Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը

19:26 / 04.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Իռլանդիայի թիմի դեմ նախորդ ամիս Դուբլինում կայացած խաղում կարմիր քարտ ստանալու դրվագին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի:

Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել խաղադաշտում և օգնել թիմակիցներիս»:

Հայտարարության մյուս հատվածը ստորև` 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին «Ավիվա» ստադիոնում աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկում Բարսեղյանը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստին և կարմիր քարտ ստացել: Հետագայում Հայաստանի ազգային հավաքականը 10 ֆուտբոլիստով գոլ էր բաց թողել և պարտվել 0-1 հաշվով:

ՈՒԵՖԱ-ն Տիգրան Բարսեղյանին որակազրկել է 3 խաղով:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի Հունգարիայի թիմին, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Պորտուգալիային` ավարտելով ընտրական փուլը: 4 խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում վերջին` 4-րդ տեղում է:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner