Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Արարատ-Արմենիայի» վինգեր Արթուր Սերոբյանը խոսել են Պորտուգալիայի դեմ կայանալիք արտագնա խաղի մասին:
Եղիշե Մելիքյան. «Ես և իմ թիմը զգում ենք պատասխանատվություն: Երբ զգում ես պատասխանատվություն, նաև ճնշում է լինում:
Պատրաստ ենք պայքարելուն, առավելագույնն եմ ցանկանում ստանալ իմ հավաքականից: Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը լավ քննություն է մեզ համար:
Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն կխաղա մեկ այլ բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Չեմ կարող ուրախ կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չի մասնակցելու հանդիպմանը: Պորտուգալիան ունի շատ զորեղ հավաքական, որի դեմ պետք է պայքարենք:
Պորտուգալիայի դեմ առաջին խաղն ինձ դուր չի եկել, պատճառներից մեկը խոշոր հաշվով պարտությունն է: Նման պարտության պատճառներից մեկը հեղինակավոր մրցակցի նկատմամբ չափից դուրս մեծ հարգանքն էր: Երկրորդ անգամ չեմ ցանկանում չափից դուրս հարգանք տեսնել, պետք է մրցակցել»:
Արթուր Սերոբյան. «Բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին: Հունգարիայի հավաքականի դեմ խաղը ծանր ստացվեց, նույնպիսի խաղ է սպասում Պորտուգալիայի դեմ:
Շատ լավ հիշողություններ ունեմ Պորտուգալիայում անցկացրած ժամանակահատվածից: Լավ ընկերներ եմ ձեռք բերել այս երկրում խաղալու ընթացքում: Նրանք վաղը կլինեն ստադիոնում:
Հավաքականում լավ փոփոխություններ կան, ունենք խաղային ձեռագիր: Պատրաստ ենք յուրաքանչյուր հավաաքականի դեմ մրցելուն: Վստահ ենք, որ կարող ենք Պորտուգալիայի դեմ լավ խաղ անցկացնել»:
Մանրամասները` տեսանյութում
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


