Դաղստանցի Իսլամ Մախաչևը դարձավ UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն:
Նյու Յորքում կայացած UFC 322-ի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնը մրցավարների միաձայն որոշմամբ (50-45, 50-45, 50-45) հաղթեց ավստրալացի Ջեք Դելա Մադալենային, որն այս քաշային կարգի չեմպիոնն էր:
Մախաչևը Ռուսաստանը ներկայացնող առաջին մարտիկն է, որը UFC-ի երկու քաշային կարգում դարձել է չեմպիոն:
Դաղստանցին 28 հաղթանակ և 1 պարտություն ունի, Մադալենայի համար երրորդ պարտությունն է, ունի նաև 18 հաղթանակ:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


