Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Խորվաթիան նվաճեց ուղեգիր, Գերմանիայի հաղթանակը, այլ արդյունքներ

01:47 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի ազգային հավաքականը նվաճեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:

Զլատկո Դալիչի գլխավորած հավաքականը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի L խմբի նախավերջին խաղում տանը 3-1 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների ազգային թիմին:

Խորվաթները 19 միավորով ապահովեցին առաջին տեղն ու Մունդիալի ուղեգիր: Ֆարերյան կղզիները 12 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց, երկրորդ տեղում 13 միավորով Չեխիան է, որը հանդես կգա անցումային փլեյ-օֆֆում:

Ընտրական A խմբում էլ Գերմանիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: Դուբլ գրանցեց հարձակվող Նիկ Վոլտեմադեն:

Խմբի մյուս խաղում Սլովակիայի հավաքականը տանը 1-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի ազգային թիմին: 

Գերմանիայի և Սլովակիայի հավաքականները վերջին տուրից առաջ 12-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: 

G խմբում Լեհաստանի և Նիդերլանդների հավաքականները Վարշավայում 1-1 հաշիվը գրանցեցին: Վերջին տուրից առաջ Նիդերլանդների հավաքականը 17 միավորով առաջատարն է, Լեհաստանը` 14 միավորով երկրորդը:

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

A խումբ

Լյուքսեմբուրգ - Գերմանիա` 0-2

Նիկ Վոլտեմադե, 49, 69

Սլովակիա - Հյուսիսային Իռլանդիա` 1-0

Տոմաշ Բոբչեկ, 90+1

G խումբ

Լեհաստան - Նիդերլանդներ` 1-1

Յակուբ Կամինսկի, 43 - Մեմֆիս Դեպայ, 47

L խումբ

Խորվաթիա - Ֆարերյան կղզիներ` 3-1

Յոշկո Գվարդիոլ, 23, Պետար Մուսա, 57, Նիկոլա Վլաշիչ, 70

Ջիբրալթար - Չեռնոգորիա` 1-2

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մալթայի հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթել է Մունդիալի ընտրական փուլի խաղում

fastnews-ads-banner